Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Ասում են...

Ասում են...
14.07.2020 | 12:45

...թե Նի­կոլ Փա­շի­ն­յա­նի մեծ ռևե­րան­սը` ա­վե­տա­րան­չա­կան ե­կե­ղե­ցու նկատ­մամբ, Սահ­մա­նադ­րու­թ­յան դրույ­թի հեր­թա­կան խախտ­մամբ` նույն կար­գա­վի­ճա­կի ու հար­թու­թ­յան մեջ դնե­լու հայ ա­ռա­քե­լա­կան ե­կե­ղե­ցին ու ա­վե­տա­րան­չա­կան ե­կե­ղե­ցին, պայ­մա­նա­վոր­ված էր նաև այն հան­գա­ման­քով, որ այդ ե­կե­ղե­ցու հիմ­նա­կան մաս­նա­ճ­յու­ղը` «Կյան­քի խոս­քը», հե­ղա­փո­խու­թ­յան օ­րե­րին զին­վո­րա­կան կար­գա­պա­հու­թ­յամբ մաս­նակ­ցել է թավ­շ­յա հե­ղա­փո­խու­թ­յա­նը։ Վեր­ջի­նիս սպա­սում­նե­րը, սա­կայն, Փա­շի­ն­յա­նը չի ար­դա­րաց­րել` «փայ մտ­նե­լու» հար­ցե­րում. ա­վե­լին` կա­ռա­վա­րու­թ­յու­նում պաշ­տոն ստա­ցած նրանց ներ­կա­յա­ցու­ցիչ Գևորգ Ա­ճե­մ­յա­նը խիստ ցու­ցադ­րա­բար հե­ռաց­վել էր աշ­խա­տան­քից, ին­չը վեր­ջին­ներս շատ ծանր են տա­րել: Ա­սում են` այդ օ­րե­րին ան­գամ նրանք կա­մուրջ­ներ են փնտ­րել դե­պի երկ­րորդ նա­խա­գահ Ռո­բերտ Քո­չա­ր­յան, նույ­նիսկ հան­դի­պում է ե­ղել: Հի­մա, երբ Նի­կոլ Փա­շի­ն­յա­նի վար­կա­նի­շը «փռ­վել է աս­ֆալ­տին», վեր­ջինս փոր­ձում է ա­ռա­քե­լա­կան ե­կե­ղե­ցու հե­ղի­նա­կու­թ­յան հաշ­վին հետ բե­րել «ա­նա­ռակ որ­դի­նե­րին»` սպաս­վող ներ­քա­ղա­քա­կան զար­գա­ցում­նե­րում նրանց «նե­րու­ժը» կր­կին օգ­տա­գոր­ծե­լու հա­մար:

Դիտվել է՝ 42412

Մեկնաբանություններ